Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էրդողան. Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում

Էրդողան. Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում
09.12.2020 | 20:40

Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, պնդելով, թե միությունը երբեք անկեղծ չի եղել Անկարայի հետ և չի պահել իր խոստումները։

«Թող ընդունեն ցանկացած որոշում, դա մեզ չի հուզում, այսպես թե այնպես1963-ից ԵՄ-ն շարունակաբար պատժամիջոցներ է սահմանել մեր դեմ, և երբեք անկեղծ չի եղել», - ասել է Էրդողանը։ Հայտարարությունը հնչել է ԵՄ-ի գագաթաժողովից առաջ, որի ընթացքում 27 անդամ երկրները կքննարկեն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ